30 սեպտեմբերի 2009 - 23:14 AMT
Նիկոլ Փաշինյանի գործը փոխանցվել է դատարան
«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործը քննության կառնվի Նորք -Մարաշի ընդհանուր իրավասության դատարանում:

Սեպտեմբերի 30-ին դատախազը հաստատել է կյանքի եւ առողջության համար վտանգ չներկայացնող բռնության կիրառման մասին 2008թ. մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների կազմակերպիչներից մեկի` Նիկոլ Փաշինյանի գործով մեղադրական եզրակացությունը: Ստացված ապացույցների հիման վրա Ն.Փաշինյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 225 հոդվածի 1-ին մասով եւ 316 հոդվածի 1-ին մասով, հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազությունը: