1 հոկտեմբերի 2009 - 19:06 AMT
Հայ-թուրքական սահմանի բացումը լավ հնարավորություն է Հայաստանի տնտեսության զարգացման համար
Վերլուծելով Հայաստանի եւ Թուրքաիայի տնտեսական պոտենցիալները` խորհրդարանական ՀՅԴ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց փաստաթուղթ, որը կազմվել է ՀՅԴ Բյուրոյի կողմից, որոմ թվարկված են բոլոր այն ռիսկերը, որոնք կարող են ծագել հայ - թուրքական
արձանագրությունների ստորագրումից հետո: «Մեր զեկույցում մենք վերծանել ենք 53 խնդիր, որոնք կարիք ունեն անհապաղ լուծման», - Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքերով գյուղատնտեսության ոլորտը ամենախոցելին է Հայաստանի տնտեսական համակարգում:
Իր հերթին Տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը չհամաձայնեց Արծվիկ Մինասյանին` ասելով, որ սահմանի բացման դեպքում Հայաստանի արտահանումը կաճի 38 տոկոսով, իսկ ՀՆԱ-ն կարձանագրի 3 տոկոսանոց աճ:
«Հայ - թուրքական սահմանի բացումով մենք հնարավորություն կստանանք զարգացնել Հայաստանի տնտեսությունը», - նշեց Վարդան Այվազյանը: