1 հոկտեմբերի 2009 - 20:46 AMT
Եվրախորհուրդ. Աթաթուրքի բառերը անհրաժեշտ է բացառել դասագրքերից
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը կոչ է արել թուրքիայի իշխանություններին բացառել դասագրքերից Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի «Ես երջանիկ եմ, որթուրք եմ» նշանաբանը: Եվրախորհրդի հանձնակատարը նշել է, որ Թուրքիայիում ապրում են շատ ազգեր եւ ժողովուրդներ, եւ ոչ բոլորը կցանկանան արտասանել այդ բառերը:
«Ես խոսել եմ հայերի, արաբների, քրդերի եւ ուրիշ ազգերի ներկայացեւցիչների հետ` իրենցից ոչ բոլորն են դրական վերաբերվում այն բանին, որ իրենց երեխաները դպրոցներում արտասանեն այդ նշանաբանը», - ասվում է Թոմաս Համբերգի զեկույցում, որը նա պատրաստել է Թուրքիա կատարած իր այցի արդյունքում: Զեկույցում նշվում է, որ Թուրքիան պարտականություն է ստանձնել` պաշտպանել ազգային փոքրամասնությունների իրավունքները եւ այդ պատճառով նա պարտավոր է հարգել նրանց, գրում է Hurriyet-ը: