1 հոկտեմբերի 2009 - 22:35 AMT
Բակո Սահակյանը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ատլասի շնորհանդեսին
ԼՂՀ նախագահԲակո Սահակյանըհոկտեմբերի 1-ին մասնակցելէԱրցախի պետական համալսարանում կազմակերպված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ատլասի շնորհանդեսին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, շնորհանդեսի ժամանակ նախագահը կարեւորել է ատլասի նշանակությունը Հանրապետության համար, քանի որ այնտեղ ներկայացված են երկրի տարածքային ամբողջականությունը, քաղաքական, պատմական, տնտեսական, մշակութային եւ գիտակրթական բազմաթիվ տվյալներ: Բակո Սահակյանի խոսքով, ատլասն անմիջականորեն առնչվում է պետության անվտանգության հիմնախնդիրներին եւ պետք է ուղեցույց հանդիսանա բոլոր ձեռնարկումներում:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել խմբագրակազմի անդամների գործունեությունը եւ նրանց հանձնել պետական պարգեւներ: Միջոցառմանը մասնակցում էինԼՂՀԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: