2 հոկտեմբերի 2009 - 11:54 AMT
Մոսկվայում դաժանաբար սպանվել է Հայաստանի քաղաքացի
Մոսկվայում դաժանաբար սպանվել է Հայաստանի քաղաքացի: Ինչպես հաղորդել է աղբյուրը Մոսկվայի իրավապահ մարմիններում, 19-ամյա հայի մարմինը հայտնաբերվել է հոկտեմբերի 1-ին, 23:00-ին Վվեդենսկու փողոցի թիվ 15 տան մոտակայքում: «Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ մահը վրա է հասել դանակի բազմաթիվ հարվածներից», հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Թե հատկապես երբ է կատարվել սպանությունը, չի հաղորդվում: Ըստ ականատեսների, Հայաստանի քաղաքացու վրա հարձակվել են մի խումբ երիտասարդներ:

Ըստ իրավապահ մարմինների, սպանված հայ երիտասարդը անօրինական էր գտնվում Մոսկվայում` խուսափելով զինծառայությունից Հայաստանում, որտեղ այդ առնչությամբ հետախուզության մեջ էր հայտնվել:

Հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել: