2 հոկտեմբերի 2009 - 13:40 AMT
Բիլ Հենդելը պատմել է իր ունկընդիրներին Հայոց ցեղասպանության մասին
KF1640-AM ռադիոկայանի հաղորդավար Բիլլ Հենդելը նախապատրաստել է 12-րոպեանոց ծրագիր` նվիրված Մայքլ Բոբելյանի «Հայ երեխաները. մոռացված Ցեղասպանություն եւ դարավոր պայքար հանուն արդարության» գրքին: Հաղորդման ընթացքում, որը եթեր է գնացել prime-time-ով, Հենդելը պատմել է ԱՄՆ կառավարության Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերի եւ թուրքական ուրացման քաղաքականության մասին:
Բիլլ Հենդելը մայիսի 13-ի եւ 14-ին իր առավոտյան եթերներում սարկազմով է խոսելով Գլենդեյլի առողջապահության համակարգի մասին, առաջարկել էր վաճառքի հանել քաղաքն ու ադյպիսով «արդյունավետ կերպով ձերբազատվել բոլոր հայերից»: Նա առաջարկել էր տարանջատել ներգաղթյալներին տարբեր խմբերի, ինչն, ըստ նրա, կարող է շտկել իրավիճակը առողջապահության ոլորտում: Երբ հերթը հասել է հայերին, նա ասել է. «Այն ինչ թուրքերն են սկսել, ավարտին կհասցնի Բիլլը»:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի արեւելյան բյուրոյի ներկայացուցիչները, հայկական կազմակերպությունների ակտիվիստների հետ միասին հանդիպել են Բ.Հենդելին եւ ռադիոկայանի ղեկավարության հետ` Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջինիս վիրավորական մեկնաբանության կապակցությամբ: Գիտակցելով, որ ռադիոհաղորդավարը սխալ է գործել` Հենդելն ու KFI-ի տնօերինությունը ներողություն խնդրեցին ԱՄՆ-ի հայ համայնքից: Հենդելը, լինելով Հոլոքոսթի զոհերի ժառանգ, ասել էր, որ իրազեկ է Հայոց ցեղասպանության փաստին, եւ խոստացել էր անել ամեն ինչ, բարձրացնելու համար հանրության իրազեկման մակարդակը Հայոց ցեղասպանության մասին: