2 հոկտեմբերի 2009 - 19:57 AMT
Հայաստանը կկարողանա կարտոֆիլ արտահանել հայ-թուրքական սահմանի բացման դեպքում
Եթե հաջողվի բացել սահմանը, Հայաստանը կկարողանա Թուրքիա կարտոֆիլ արտահանել: Այսպիսի կարծիք, ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԺ պատգամավոր Միշա Ստեփանյանը: Նա ասել է, որ 2008թ. չհաջողվեց իրացնել շուրջ 100.000 տոննա կարտոֆիլ, եւ ավելացրեց, որ սահմանի բացման դեպքում, նույնիսկ այդ քանակը չի լինի բավարար: «Փակ սահմանների պայմաններում, Հայաստանը ստիպված է Վրաստանի տարածքով արտահանել ապրանքը, որը վարում է կոշտ մաքսային քաղաքականություն», - ավելացրել է պատգամավորը:

Ստեփանյանը նաեւ նշել է, որ ներկայումս անհրաժեշտ է փոխել մշակաբույսերի աճեցման կազմվածքը, մասնավորապես` աճեցնել այնպիսի կարտոֆիլի բերք, որը հնարավոր կլինի իրացնել: Նրա խոսքերով այդ ուղղությամբ Հայաստանի մարզերում Գյուղատնտեսության նախարարությունը աշխատանքներ է տանում այս կամ այն մշակաբույսերի օպտիմալացման ծավալների վերաբերյալ: ՀՀ ԱԺ պատգամավորը հայտնել է, որ կան ընկերություններ, որոնք պատրաստ են մթերել կարտոֆիլի բերքի շուրջ 70-80%-ը, նաեւ աշխատանքներ են տարվում կարտոֆիլի արտահանման վերաբերյալ: