2 հոկտեմբերի 2009 - 22:27 AMT
Հայաստանն ու Բելգիան ակտիվացնում են քաղաքական երկխոսությունը
Հոկտեմբերի 2-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանըհանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերին:Ողջունելով հյուրին` նախարարՆալբանդյանըգոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Բելգիայի երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ: Նախարարը գնահատելի եւ հեռանկարային բնորոշեց երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը: Բելգիայի Սենատի նախագահը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ ընդգծեց, որ երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները նպաստում են քաղաքական երկխոսության ակտիվացմանն ու փոխգործակցության ոլորտների ընդլայնմանը:

Զրուցակիցները քննարկեցին գիտության, կրթությանեւ մշակույթիոլորտներումերկկողմ համագործակցությանն խթանման ուղիները: Նախարար Նալբանդյանը Արման դը Դեկերին ներկայացրեց հայ թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձավ արցախյան հիմնախնդրի բանակցությունների վերջին զարգացումներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: