2 հոկտեմբերի 2009 - 23:01 AMT
Արմեն Աշոտյանն ընտրվել է Հայաստանի Ուսանողական սպորտային ֆեդերացիայի նախագահ
Հոկտեմբերի 2-ին կրթության եւ գիտության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Ուսանողական սպորտային ֆեդերացիայի ընդլայնված նիստը: Օրակարգում ընդգրկավծ էին նաեւ ֆեդերացիայի նախագահի ընտրությունները:

Քվեարկության արդյունքում Ֆեդերացիայի նախագահ ընտրվեց ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: