3 հոկտեմբերի 2009 - 16:16 AMT
Եղեգնաձորում ապօրինի գործող խաղասրահ են հայտնաբերել
ԵղեգնաձորիՏարածքային հարկային տեսչության եւՕպերատիվ հետախուզության վարչությանՎայոց Ձորի բաժնի աշխատակիցները Վայք-Գորիս մայրուղուՋերմուկիխաչմերուկ1 հասցեում հայտնաբերել են առանցպետական գրանցման եւ համապատասխանլիցենզիայիգործող խաղասրահ, որտեղ տեղակայված է եղել 16 խաղային ապարատ` 14-ը դահլիճում, երկուսը` առանձնասենյակում, հաղորդում է բաժնի մամլո ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, խաղասրահի միջոցով ապօրինի գործունեություն է ծավալել Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի բնակիչ Արման Մինասյանը:
Ապօրինի գործունեության համար ՏՀՏ-ի աշխատակիցների կողմից հարուցվել է վարչական վարույթ եւ առաջադրվել 25մլն դրամի տուգանք, որը կազմում է խաղատան գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստանալու համար օրենքով սահմանված պետական տուրքի հնգապատիկը: