3 հոկտեմբերի 2009 - 18:59 AMT
Փարիզյան հանդիպումից հետո Հայաստանի նախագահի նկատմամբ Սփյուռքի վստահությունն ամրապնդվել է
Հայաստանի նախագահը շատ կարեւոր պատասխաններ տվեց Ֆրանսիայի հայկական համայնքի մտահոգություններին եւ լավ գաղափարներ հայտնեց: Այդ մասին Փարիզում հայկական համայնքների ներկայացուցիչների հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո հայտնել է Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների Համակարգող Խորհրդի նախագահ Ալեքսի Գովչյանը: «Մենք այս հանդիպումից առաջ էլ էինք վստահում ՀՀ իշխանությունների գործունեությանը, հանդիպումից հետո էլ վստահությունն ամրապնդվեց, քանի որ նախագահը պատասխանեց բոլոր հարցադրումներին եւ շեշտեց բոլոր կարեւոր դրույթները` Լեռնային Ղարաբաղի հարցը եւ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը»,- հայտնել է նա: Ալեքսի Գովչյանի խոսքով, քննարկումները ցույց տվեցին, որ ֆրանսահայերը շարունակելու են ՀՀ իշխանությունների եւ նախագահի հետ համատեղ աշխատանքը: