4 հոկտեմբերի 2009 - 00:01 AMT
Լիսաբոնյան համաձայնության համար քվեարկել է իռլանդացիների 67%
Իռլանդիան վավերացրել է Եվրախորհրդի ղեկավարող կառույցների բարեփոխումների Լիսաբոնյան համաձայնագիրը: Երկրորդ հանրաքվեին այդ բարեփոխումներին հավանություն էին տվել ավելի քան 67% ընտրող: Այդպիսին են նախնական պաշտոնական տվյալները:
Եվրամիության առաջնորդները ողջունեցին քվեարկության արդյունքները: Եվրահանձնաժողովի ղեկավար Մանուել Բարոզու անվանել է հանրաքվեի օրը «Մեծ օր Իռլանդիայի եւ Եվրոպայի համար»: Քվեի արդյունքներով իր բավարարվածությունը հայտնեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը եւ այլ առաջնորդներ:
Նախորդ տարի իռլանդացի ընտրողները մերժեցին հանրաքվեին այդ համաձայնագիրը, սակայն, ստանալով Եվրախորհրդից մի շարք երաշխիքներ` Իռլանդիան կազմակերպեց երկրորդ քվեարկությունը:
Ներկա պահին Լիսաբոնյան համաձայնությունը վավերացնելու համար անհրաժեշտ է, որ այն ստորագրեն Լեհաստանի, Չեխիայի նախագահները, հաղորդում է Ազատության ռադիոկայանը: