4 հոկտեմբերի 2009 - 00:35 AMT
Թեհրան է ժամանել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը
Թեհրան է ժամանել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Մոհամեդ էլ-Բարադեյը, նպատակ ունենալով համաձայնեցնել Կում քաղաքում կառուցված ուրանի հարստացման գործարան միջազգային փորձագետների այցի ժամանակացույցը:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավարի այցը տեղի է ունենում Ժնեւում Իրանի եւ առաջատար միջուկային տերությունների միջեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունններից երկու օր անց: Այդ հանդիպմանը Իրանը խոստացավ միջազգային փորձագետներին թույլ տալ ժամանել երկիր առաջիկա շաբաթներին:

Համաշխարհային հանրությունը մտավախություն ունի, որ Իրանը գաղտնի կերպով միջուկային զենք է մշակում: Թեհրանը դա ժխտում է: