5 հոկտեմբերի 2009 - 11:01 AMT
Լիլիթ Մկրտչյանն իր երկրորդ հաղթանակն է տարել ՖԻԴԵ-ի Գրան-պրիի կանանց մրցաշարում
Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը ՖԻԴԵ-ի Գրան-պրիի կանանց մրցաշարի երկրորդ փուլի 6-րդ տուրում, որը մեկնարկել է սեպտեմբերի 28-ին Նանկին քաղաքում (Չինաստան), իր երկրորդ հաղթանակն է տարել, սպիտակներով խաղալով Էկվադորի ներկայացուցիչ Մարտա Ֆիերոյի հետ:

Հիշեցնենք, որ Մկրտչյանը 5-րդ տուրում տոնեց իր առաջին հաղթանակը չինացի Չժաո Սյուէի հետ:


6 տուրերից հետո Լիլիթ Մկրտչյանը հավաքեց 3,5 միավոր եւ կիսում է մրցաշարային աղյուսակի 3-6 տեղերը չինացի Չժաո Սյուէի ու Քսյու Յուխայի հետ:

Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել վրացուհի Նանա Ձագնիձեն, որն իր հինգերորդ հաղթանակն է տարել 6-րդ տուրում` հաղթելով Քսյու Յուխային: 4 միավորներով 2-րդ տեղում է Մարի Սեբան:

7-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանըը սեւերով կխաղա Մոնղոլիայի ներկայացուցիչ Մոնղոնթուլ Բաթհույագի հետ:

6-րդ տուրի արդյունքները.

Չժաո Սյուէ (Չինաստան)-Ժու Չեն (Քաթար)-1:0
Բաիրա Կովանովա (Ռուսաստան)-Բեթյուլ Յիլդիզ (Թուրքիա)-1:0
Մարի Սեբա (Ֆրանսիա)-Յու Վենյուն (Չինաստան)-1:0
Քսյու Յուխա (Չինաստան)-Նանա Ձագնիձե (Վրաստան)-0:1
Շեն Յան (Չինաստան)-Մոնղոնթուլ Բաթհույագ (Մոնղոլիա)-0,5:0,5
Լիլիթ Մկրտչյան (Հայաստան)-Մարտա Ֆիերո (Էկվադոր)-1:0

Մրցաշարային դասավորությունը 6 տուրերից հետո` Նանա Ձագնիձե-5, Մարի Սեբա-4, Լիլիթ Մկրտչյան, Քսյու Յուխա, Չժաո Սյուէ-3,5, Յու Վենյուն, Ժու Չեն, Մոնղոնթուլ Բաթհույագ, Բաիրա Կովանովա-3, Շեն Յան-2,5, Բեթյուլ Յիլդիզ-0: