5 հոկտեմբերի 2009 - 18:18 AMT
Էդվարդ Սանդոյան. 2009 թ-ը բարդ կլինի Հայաստանի համար
Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի պրոռեկտոր, Հայաստանի տնտեսության եւ ֆինանսների նախարարության նախկին նախարար, տ.գ.դ. Էդվարդ Սանդոյանը կանխատեսում է բարդ տարի Հայաստանի համար: «Տարին բարդ կլինի, ավելին, մտավախություններ կան, որ հաջորդ տարին նույնպես բարդ կլինի, քանի, որ Ռուսաստանում չի նկատվում տնտեսական ակտիվացում, որին մենք սպասում էինք», ասել է նա PanARMENIAN.Net.-ի թղթակցի հետ զրույցում:
Տնտեսագետի կարծիքով, 2009 թ-ի վերջին տնտեսական անկումը երկրում կկազմի 15 %: