29 մարտի 2002 - 21:53 AMT
ՄԱԿ-Ը ԻՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՍԱՅԹՈՒՄ ՃԱՆԱՉԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍ
Միացյալ ազգերի կազմակերպությունը իր պաշտոնական սայթում ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Հայաստանի մաս: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, ադրբեջանական «ANS» հեռուստակայանը օրերս իր վրդովմունքն է հայտնել այն կապակցությամբ, որ ՄԱԿ-ի պաշտոնական սայթում (www.un.org), մարդու իրավունքների պաշտպանության բաժնում, Լեռնային Ղարաբաղը ներկայացված է որպես Հայաստանի Հանրապետության մաս: Մեկնաբանելով այդ փաստը` Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության ղեկավար Մաթին Միրզան հայտարարել է, որ «ՄԱԿ-ի ցանկացած անդամ-պետություն կարող է տեղադրել կազմակերպության սայթում ցանկացած տեղեկատվություն»: Այնինչ, Ադրբեջանի պաշատոնական մարմինները դեռեւս հույս ունեն, որ կատարվածը ՄԱԿ-ի սայթի օպերատորների տեխնիկական սխալի հետեւանք է: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: