6 հոկտեմբերի 2009 - 14:27 AMT
ԱՀՀ-ն կոչ է արել ԱՄՆ փոխնախագահին ճանաչել Հայոց ցեղասապնությունը
Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) Հոգաբարձուների խորհրդի անդամ Աննի Տոտան շնորհակալություն է հայտնել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին ԱՄՆ Սենատում հայ համայնքին մշտապես սատարելու համար: Հանդիպման ժամանակ Տոտան նաեւ կարեւորել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ կոչ է արել փոխնախագահին սատարել վարչակազմի պարտավորություններին այս հարցում: Հանդիպմանը նաեւ որոշվել է նամակ հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: