6 հոկտեմբերի 2009 - 18:16 AMT
Կանանց շախմատի «Միկա» ակումբը վաստակել է իր առաջին միավորը Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկությունում
Կանանց շախմատի «Միկա» ակումբը Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության երկրորդ տուրում ոչ ոքի է խաղացել ռումինական «Պոլիտեխնիկա» ակումբի հետ (2:2):

Հայաստանից հաղթել է միայն Էլինա Դանիելյանը: Հարիկա Դրոնավալին եւ Նինո Խուրցիձեն կեսական միավոր են վաստակել, իսկ Լիլիթ Գալոյանը պարտություն է կրել:

Երկրորդ տուրից հետո հայկական ակումբը մրցաշարային աղյուսակի վերջին տեղից տեղափոխվել է նախավերջին տեղը: Միանձնյա առաջատարն է վրացական «Սամայան», որը վաստակել է 4 միավոր:

Երրորդ տուրում «Միկան» կհանդիպի լեհական «Պոլոնիայի» հետ, որի կազմում հանդես են գալիս Իվետա Ռայլիխը, Իոլանտա Զավադսկան, Կարինա Շչեպովսկա-Խորովսկան եւ Մոնիկա Կրուպան:

Հիշեցնենք, որ հայկական ակումբը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը, Հարիկա Դրոնավալին (Հնդկաստան) եւ Նինո Խուրցիձեն (Վրաստան):

Հայ շախմատիստուհիների անհատական արդյունքները 2 տուրում`

Էլինա Դանիելյան-Քեթեւան Արախամիա-Գրանտ-1:0
Հարիկա Դրոնավալի -Ելենա Դեմբո-0,5:0,5
Նինո Խուրցիձե-Կորինա-Իզաբելա Պեպտան-0,5:0,5
Լիլիթ Գալոյան-Ալինա Մոտոկ-0:1: