29 մարտի 2002 - 21:57 AMT
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՄՈՏ
Երեւանի Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լրագրության բաժնի ուսանողները բողոքի ցույց են կազմակերպել Հայաստանի կառավարության շենքի առաջ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, ուսանողները բողոքում էին ռեկտորատի որոշման դեմ` լրագրության բաժինը փակելու վերաբերյալ: Ցուցարարներին ընդունել է կառավարության սոցիալական բաժնի պետը: Որոշում է ընդունվել այդ հարցի շուրջ հերթական հանդիպում անցկացնել ինստիտուտի ռեկտորի եւ լրագրության բաժնի դեկանի մասնակցությամբ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: