6 հոկտեմբերի 2009 - 18:47 AMT
Հայաստանն ու Սփյուռքը պետք է միացյալ ճակատով հանդես գան
Մյուս հայկական համայնքների համեմատ, Ղրիմում հայերը լոյալ են վերաբերվում դեպի աշխարհի խոշոր հայկական համայնքներ Հայաստանի նախագահի համահայկական ուղեւորությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Analitika.at.ua ՏՎԿ փորձագետ-վերլուծաբան Դավիթ Դավթյանը: «Նախագահի համահայկական ուղեւորությունը ուշացած քայլ չէ, այդ քայլը հիանալի հնարավորություն է Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ կարծիքների փոխանակության, խորհրդատվությունների անցկացման համար եւ լավ հեռանկար է ազգային խնդիրների հետագա լուծման համար»,- ասել է փորձագետը: Նրա խոսքով, Հայաստանի եւ Սփյուռքի գլխավոր խնդիրներից մեկը կայանում է նրանում, որ նրանք միացյալ ճակատով չեն գործում, իսկ Հայաստանի նախագահի աննախադեպ նախաձեռնությունը ուղղակի երկխոսություն է բացում նրանց միջեւ: