6 հոկտեմբերի 2009 - 21:56 AMT
Երեւանում տեղի ունեցավ «ReAnimania» կինոփառատոնի հանդիսավոր փակման արարողությունը
Հոկտեմբերի 6-ին, Երեանում տեղի ունեցավ «ReAnimania» Միջազգային անիմացիոն կինոփառատոնի հանդիսավոր փակման արարողությունը: Փառատոնը փակվեց ամերիկյան անիմատոր Նինա Թեյլիի «Սիթան բլյուզ է երգում» ֆիլմի ցուցադրուցյամբ: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, կինոփառատոնի բոլոր հաղթողներին կհանձնվեն «Հավերժության խորհրդանիշները»: Սակայն ֆինանսական պատճառներով, մրցանակները կհանձնվեն 2010թ.:
«ReAnimania» կինոփառատոնի կազմկոմիտեն սահմանել է հայտնի հայ անիմատոր Ռոբերտ Սահակյանցի անվան մրցանակ, որը այս տարի հանձնվել է իտալացի անիմատոր Բրունո Բոցետիտտիին: Բացի այդ, հետմահու պարգեւատրվել է անիմատոր Ռուբիկ Մուրադյանը:
Ընդհանուր առմամբ, փառատոնում մասնակցեցին 31 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից եւ այլն: 250 ֆիլմ ցուցադրվել էր երեք օրվա ընթացքում: Փառատոնի մրցանակային ծրագիրը ընդգրկել էր 5 լիամետրաժ եւ 70 կարճամետրաժ ֆիլմեր:
Ժյուրիի որոշմամբ բոլոր անվանակարգերում, բացի «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգից, կան գրան-պրիին արժանացած աշխատանքներ:
Փառատոնի կազմակերպմանը աջակցեցին Հայաստանում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Բրազրլիայի եւ Գերմանիայի դեսպանատները: Փառատոնի գլխավոր հովանավորն է VivaCell-MTS կազմակերպությունը: