7 հոկտեմբերի 2009 - 18:41 AMT
ՀՖՖ հերքել է Թուրքիայի հետ հանդիպմանը հայկական դրոշներ բերելու վրա դրված արգելքի մասին տեղեկատվությունը
Հոկտեմբերի 7-ին մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ սկսեցին շրջանառել տեղեկատվություն այն մասին, որ ԱԱ-2010 նախընտրական հանդիպմանը թուրքական իշխանություններն արգելել են հայկական դրոշներ բերել:
Այդ առիթով PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայից հաղորդեցին, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, եւ որ ՖԻՖԱ-ն նման բան թույլ չի տա, քանի որ կանոնադրության համաձայն մարզադաշտ արգելվում է բերել միայն ռասիստական բովանդակությամբ ցուցանակներ, իսկ դրոշների վրա ոչ մի արգելք չի կարող դրվել:
Հիշեցնենք, որ Թուրքիա-Հայաստան նախընտրական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին Բուրսայում` «Աթաթուրքի» անվան մարզադաշտում եւ կմեկնարկի երեւանյան ժամանակով 23:00-ին: