7 հոկտեմբերի 2009 - 19:20 AMT
Հայտնի հայագետ, Յասմին Դում-Թրագուտին շնորհվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում
Զալցբուրգի համալսարանի (Գերմանիա) հայագիտական հետազոտությունների ամբիոնի վարիչ, դոկտոր Յասմին Դում-Թրագուտին շնորհվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում: Հոկտեմբերի 7-ին՝ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում հատուկ ընդգծվեց դոկտոր Դում-Թրագուտի վաստակը հայագիտության ասպարեզում, նշվում է ՀՀԳԱԱտեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդագրություն մեջ:
Հայագիտության ոլորտում Յասմին Դում-Թրագուտի հետազոտությունները նվիրվածեն ժամանակակիցհայերենի քերականությանը, հայբարբառագիտությանը, հայ գյուղատնտեսական տերմինաբանությանը, հանրալեզվաբանությանը:
Նա կազմակերպել է հայագիտական 7 գիտաժողով, ղեկավարել է Երեւանի պետական համալսարանի ուսանողների դիպլոմային աշխատանքները: Հրատարակել է հայագիտության գծով գրքեր եւ հոդվածներ, հայերեն դասագիրք, խմբագրել ժողովածուներ: 2009թ. հրատարակել է հայերենի քերականության վերաբերյալ 600 էջանոց ստվարածավալ ուսումնասիրություն: Գրաբարից գերմաներեն է թարգմանել 13-րդ դարի ,Բժշկարան ձիոյե գիրքը, կազմել ծանոթագրություններ, մասնագիտական տերմինների բառարան: Այժմ գրաբարից գերմաներեն է թարգմանում, Ախթարքե ժողովածուն: