7 հոկտեմբերի 2009 - 22:58 AMT
Հայաստանում նշել են Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերման 20-ամյակը
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀանդամպետությունների Աֆղանստանի պատերազմիվետերանների համակարգող խորհրդիանդամները, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի եւ բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին 1979-1989թթ. աֆղանական եւ Հայրենական մեծ պատերազմներում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձաններին:
Նույն օրըՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացավ ԱՊՀ անդամ պետությունների Աֆղանստանի պատերազմի վետերանների համակարգող խորհրդի նիստը` նվիրված Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերման 20-րդ տարեդարձին: Ողջունելով ներկաներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ միայն հիշելով եւ գնահատելով անցյալը` կարող ենք կառուցել ապագան: «Մենք չենք կարող մոռանալ այդ ահավոր եւ դաժան պատերազմի մասնակիցների ցուցաբերած հերոսությունն ու անձնազոհությունը, ինչի վկայությունն է այս հանդիպումը»,- նկատեց պաշտպանության նախարարը:
Խորհրդի նիստըղեկավարողԱֆղանստանի պատերազմի վետերանների համակարգող կոմիտեի նախագահ Ռուսլան Աուշեւը ջերմ ընդունելության համար իր հերթին, շնորհակալություն հայտնելով հայկական կողմին, խորհրդի անդամների անունից պաշտպանության նախարարին հանձնեց խորհրդանշական հուշանվեր: Սեյրան Օհանյանը «Մարշալ Բաղրամյան» եւ «Ծովակալ Իսակով» գերատեսչական մեդալներով պարգեւատրեց խորհրդի նիստի մասնակից մի շարք վետերանների` միաժամանակ համոզմունք հայտնելով, որ խորհրդի անդամների երեւանյան այցը եւ դրա շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններն առավել կամրապնդեն տարիների ընթացքում ձեւավորված արդյունավետ համագործակցությունը, հաղորդում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետկապերի վարչությունը: