8 հոկտեմբերի 2009 - 13:05 AMT
Այսօր Քիշնեւում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կքննարկեն Ղարաբաղի հարցը
Այսօր, հոկտեմբերի 8-ին Քիշնեւում ընթացող ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը: Երկու նախագահները կքննարկեն ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի վերջին հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Մոսկվայում:

Հոկտեմբերի սկզբին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) այցելեցին Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու եւ ներկայացրեցին Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը: