8 հոկտեմբերի 2009 - 14:40 AMT
ՀՅԴ-ն վճռական է իր պայքարում Հայ-թուրքական արձանագրությունների դեմ
ՀՅԴ-ն վճռական է իր պայքարում Հայ-թուրքական արձանագրությունների դեմ: Այդ մասին Երեւանում կայացած «Նախաստորագրած Արձանագրություններ եւ հայ-թուրքական հարաբերություններ: Ազգային պետական շահեր եւ մարտահրավերներ» թեմայով մամլո ասուլիսի ընթացքում, հայտարարել է ՀՅԴ-յի Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Ներքաղաքական խորհրդատվությունների եւ քննարկումների համար նախատեսված 6 շաբաթվա ժամկետը մոտենում է ավարտին: Հայաստանում եւ Սփյուռքում հայ ժողովուրդը լուրջ պահեր է ապրում, եւ այս փուլում յուրաքանչուր հայ պատասխանատու է ամեն քայլի եւ հայտարարության համար», - սասել է Հրանտ Մարգարյանը, կոչ անելով զսպել կրքերը: Նա ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության հարցը` «հայ ժողովրդի համար բաց նյարդ է» եւ այդ հանգամանքը անհրաժեշտ էր հաշվի առնել: Նա նշել է, որ Սփյուռքում կայացած նախագահի հանդիպումները հակազդեցություն է «այդ բաց նյարդի գրգռմանը»:

«Մեր պայքարը` աթոռակռիվ չէ: Մինչեւ Արձանագրությունների ստորագրումը եւ վավերացումըդեռ ժամանակ կա: Մենք պատրաստ ենք Հայաստանի ղեկավարության հետ միասին ելք գտնել այդ իրադրությունից, սակայն եթե դա չհաջողվի մեզ` մենք առաջ կընթանանք», - ասել է նա, ավելացնելով, որ ՀՅԴ-ն չի վարու երկակի խաղեր: