8 հոկտեմբերի 2009 - 15:28 AMT
Մենաշնորհային բարձր գինը արտադրողից մինչեւ սպառող միջնորդների երկար շղթայի առկայության արդյունքն է
Մենաշնորհային բարձր գինը արտադրողից մինչեւ սպառող միջնորդների երկար շղթայի առկայության արդյունքն է, ասել է Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմյեւը` ելույթ ունենալով Երեւանում ընթացող ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 30-րդ նիստում: «Որքան շատ են միջնորդները, այնքան բարձր է մենաշնորհային գինը»,-ասել է նա:

Իր կողմից ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Աշոտ Շահնազարյանը հավելել է, որ ստվերային տնտեսությունը կարող է կրճատվել, եթե մանրակրկիտ կերպով համադրվեն բոլոր հաշիվային փաստաթղթերը, որ արվում են վաճառողների եւ գնորդների միջեւ:

Ինչ վերաբերում է մենաշնորհի բարձր մակարդակին, որը յուրահատուկ է հայկական շուկային, եւ խոշոր սուբյեկտների առկայությանը, որոնք «չեն ցանկանում անցնել օրենսդրական դաշտ», ապա այստեղ, ըստ Արտեմյեւի, կանոնակարգողը պետք է համապատասխան մի մարմին լինի, իսկ մասնավոր հատվածի մասնակցությունը պետք է բացառվի:

Շահնազարյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը մշակել է հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտում օրենսդրական բարեփոխումների մի փաթեթ, որով հարկատուները կարող են իրենց հարկերը մուծել առանց միջնորդի, օնլայն ռեժիմով: