28 մարտի 2002 - 22:15 AMT
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Մոտ օրերս Panarmenian.net. սայթի վրա կներկայացվի ԶԼՄ-ների մասին օրենքի նախագիծը, որի քննարկումը տարաձայնություններ է առաջացրել մեդիա-հասարակայնության ներկայացուցիչների շրջանում: Արդարադատության նախարարությունում գտնում են, որ դա կօգնի օրինագծի քննարկման ժամանակ, որի տեքստը ուղարկվել է գրեթե 60 շահագրգիռ սուբյեկտների: Արդարադատության նախարարության մամլո ծառայությունում հաստատել են տեղեկատվությունն այն մասին, որ երեկ աշխատանքային հանդիպում է կայացել ԶԼՄ-ների մասին օրինագիծը մշակող խմբի ղեկավար, արդարադատության նախարարի տեղակալ Աշոտ Աբովյանի եւ հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարների միջեւ: Պետա-իրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի նախաձեռնությամբ հանդիպման ֆորմատը փոփոխության է ենթարկվել: Այնուամենայնիվ, արդարադատության նախարարության մամլո ծառայությունում գտնում են, որ հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում: Նախանշված գրաֆիկի համաձայն, օրինագծի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները կշարունակվեն մինչեւ ապրիլի վեցը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: