8 հոկտեմբերի 2009 - 18:32 AMT
Հայոց ցեղասպանության ճանաչումը մնում է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի կետերից մեկը
Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը, ամփոփելով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ վեց շաբաթ տեւած քննարկումները, այսօրվա ընդլայնված նիստի ընթացքում հավանություն է տվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին նախաստորագրված Արձանագրություններին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: «Նիստի ընթացքում նշվեց, որ Հայաստանը հավատարիմ է իր դիրքորոշմանը` առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ընդգծվել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման միջազգային հարցը մնում է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի կետերից մեկը, իսկ հարաբերությունների կարգավորման գործընթացը կապված չէ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հետ»,- ասել է Արթուր Բաղդասարյանը: