8 հոկտեմբերի 2009 - 21:02 AMT
ՈՒԵՖԱ նախագահ Միշել Պլատինին ներկա կգտնվի Թուրքիա-Հայաստան հանդիպմանը
ՈՒԵՖԱ նախագահ Միշել Պլատինին ներկա կգտնվի 2010թ. աշխարհի առաջնության նախընտրական փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպմանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՈՒԵՖԱ մամլո ծառայությունից:

Պլատինին երեքշաբթի օրը` հոկտեմբերի 13-ին, կմեկնի Ստամբուլ, որտեղից հաջորդ օրը կուղեւորվի Բուրսա, որտեղ «Աթաթուրքի» անվան մարզադաշտում հայկական ընտրանին Թուրքիայի հավաքականի հետ կանցկացնի իր վերջին նախընտրական հանդիպումը: