8 հոկտեմբերի 2009 - 22:35 AMT
Ֆեռնանդո Տոռեսի վնասվածքը լուրջ չէ, եւ նա կկարողանա մասնակցել Հայաստանի հետ հանդիպմանը
Այսօր Լիվերպուլի եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆեռնանդո Տոռեսը հավաքականի մարզման ժամանակ բողոքեց աճուկների ցավից, սակայն բժիշկների հետ խորհրդակցությունից հետո վախն անցավ:

Ինչպես հաղորդում է IMScouting-ը, Ֆեռնանդոն, ամենայն հավանականությամբ, կկարողանա այս շաբաթ օրը մասնակցել Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 10-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում:

Հիշեցնենք, որ իսպանացիներն արդեն ընտրվել են 2010թ. Աշխարհի Առաջնությանը` հաղթանակ տանելով խմբի բոլոր ութ հանդիպումներում: Մնացել է անցկացնել եւս երկու հանդիպում` Հայաստանի եւ Բոսնիա ու Հերցեգովինայի հավաքականների հետ: