8 հոկտեմբերի 2009 - 23:20 AMT
Ահմեդ Դավութողլու. Կասկածներ չկան, որ Հայաստանը եւ Թուրքիան կստորագրեն Արձանագրությունները
Կասկածներ չկան, որ Հայաստանը եւ Թուրքիան կստորագրեն հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող Արձանագրությունները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութողլուն: Ենթադրվում է, որ Երեւանը եւ Անկարան կստորագրեն Արձանագրությունները շաբաթ օրը` Ցյուրիխում: Սակայն դիվանագիտական շրջանակներում լուրեր են պտտվում, որ Արձանագրությունները չեն ստորագրվի, հաշվի առնելով Սփյուռքի բուռն արձագանքը եւ Հայաստանում եւ Թուրքիայում բողոքի ակցիաները:
Ահմեդ Դավութողլուն հրաժարվել է նշել փաստաթղթերի ստորագրման ամսաթիվը: «Եկեք սպասենք Շվեյցարիայի հայտարարությանը: Թուրքական կողմը կասկածներ չունի, որ Արձանագրությունները կստորագրվեն», - ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը, հաղորդում է Reuters: