9 հոկտեմբերի 2009 - 11:36 AMT
Երեւանում տեղի կունենա կոնտակտային կարատեի բաց առաջնություն` նվիրված մայրաքաղաքի 2791-րդ տարեդարձին
Հոկտեմբերի 11-ին Երեւանում կմեկնարկի կոնտակտային կարատեի բաց առաջնություն` նվիրված մայրաքաղաքի 2791-րդ տարեդարձին: Առաջնությանը կմասնակցեն մինչեւ 16 տարեկան 180 մարզիկներ ՀՀ կոնտակտային կարատեի բոլոր 13 ֆեդերացիաներից: Ինչպես PanARMENIAN.Net-ն է հաղորդել Հայաստանի հայկիկենդոյի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը, մրցաշարի գլխավոր նպատակն է ընտրել լավագույններին մինչեւ 16 տարեկան տարիքային խմբում Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար, որը տեղի կունենա հոկտեմբերի 24-31-ին Կիպրոսում:
«Մրցաշարի նպատակն է ընտրել ամենաարժանիներին ու լավագույններին, ովքեր կկարողանան ոչ միայն ուղղակի ներկայացնել Հայաստանը, այլ մեդալներ կբերեն: Ուրախալի է, որ մենք կարող ենք հավաքել Հայաստանի տարբեր մարզերի մարզիկներին: Սակայն ըստ նրա, ամենից ուրախալին այն է, որ մրցաշարը նվիրված է մեր մայրաքաղաքի տարեդարձին` մեր բոլոր հաղթանակները նվիրվում են Երեւանին»,-ասել է Աթանեսյանը:
Հայաստանի բաց առաջնությունն այս տարի կտարբերվի նախորդներից, քանի որ պարգեւատրման ավանդական արարողությանը կհաջորդen կարատեիստների ցուցադրական ելույթները, որոնք ցույց կտան մայրաքաղաքի տոնին նվիրված համարներ:
Մրցաշարը կանցնի հոկտեմբերի 11-ին «Արմենիա» մարզասրահում («Մետրոպոլ» հյուրանոցի հարեւանությամբ) եւ կսկսվի 11:00 Երեւանի ժամանակով: Մրցաշարի կազմակերպիչն է Հայաստանի հայկիկենդոյի ֆեդերացիան: