9 հոկտեմբերի 2009 - 22:35 AMT
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը կատարվող իրադարձությունները համարում է «երկրորդ Սարդարապատ»
«Ես հուսով եմ, որ մինչեւ վաղը Արձանագրությունների ստորագրումը դեռեւս ինչ-որ բան կփոխվի, բայց եթե դա տեղի չունենա, մեր ազգային օրակարգը ձեւավորվելու է հրապարակներում»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը մասնակցում էր այսօրվա բողոքի ցույցին: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդն ընդգծել է, որ Ցյուրիխում հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրությունից հետո նախագահի եւ հայկական ղեկավարության հրաժարականի հարցն ավելի ակտուալ կդառնա:

Րաֆֆի Հովհաննիսյանը կատարվող իրադարձությունները «երկրորդ Սարդարապատ» է անվանել` նկատի ունենալով 1920թ. Հայաստանի դիվանագիտական պարտությունը մարտի դաշտում հայկական զենքի հաղթանակից հետո: