10 հոկտեմբերի 2009 - 14:51 AMT
Երեւանում տեղի է ունեցել «Թուրքիա-ԵՄ-Հայաստան. մարտահրավերներ ու հնարավորություններ» հետազոտության շնորհանդեսը
Երեւանում տեղի է ունեցել ԵՊՀ Եվրոպական իրավունքի ու ինտեգրման կենտրոնի անցկացրած «Թուրքիա-ԵՄ-Հայաստան. մարտահրավերներ ու հնարավորություններ» հատուկ հետազոտման շնորհանդեսը: Հետազոտման մեջ ներկայացվել է Թուրքիայի քաղաքական, տնտեսական, իրավական համակարգը, նրա արտաքին քաղաքականության ռազմավարությունը, Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ընդհանուր բնութագիրը:

«Հայ հանրության շրջանում չկա միանշանակ գնահատական ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում: Ոմանք ասում են, որ Անկարայի անդամակցումը ԵՄ-ին շահավետ է Հայաստանի համար: Սակայն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հետեւանքները լիովին հասկանալ անհնար է, հարկավոր է որոշակի հետազոտություններ անցկացնել, որի արդյունքում կբացահայտվեն այդ գործընթացի դրական ու բացասական գործընթացները»,-ասել է ԵՊՀ կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը:

Նրա խոսքերով, Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սկսված գործընթացը կարագացնի Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: