10 հոկտեմբերի 2009 - 19:09 AMT
Հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ Բարակ Օբամայի դիրքորոշումը չի փոխվել
Հայ-թուրքական փոխհարաբերությունների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի դիրքորոշումն անփոփոխ է: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբբսը, կապված հոկտոմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների ստորագրման հետ:

Լրագրողները Գիբբսին հիշեցրել է, որ անցյալ տարի Թուրքիա կատարած նախընտրական ուղեւորության ժամանակ դեռեւս սենատոր Բարակ Օբաման 1915թ. հայերի նկատմամբ իրադարձությունները «ցեղասպանություն» է անվանել, մինչդեռ իր արդեն նախագահական այցի շրջանակներում` 2009թ. ապրիլին, խուսափեց այդ բառից: Գիբբսը «կարեւոր է կոչել այն փաստը, որ ապրիլին նախագահը Թուրքիա կատարած այցի ընթացքում հանդիպումներ է անցկացրել երկու կողմերի ներկայացուցիչների հետ, որպեսզի հասկանա նրանց փոխադարձ շահերը» համաձայնություն ձեռք բերելու հարցում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: