10 հոկտեմբերի 2009 - 21:53 AMT
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը հետաձգվել է
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը հետաձգվել է: Հայտարարել է Շվեյցարիայի ԱԳՆ պաշտոնյան: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակցը Ցյուրիխից, հայտնի չէ արձանագրություններն այսօր կստրագրվեն, թե ստորագրումն ընդհանրապես հետաձգվել է: Հայ-թուրքական արձանագրությունները պետք է ստորագրվեն Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Միշել Քալմի-Ռեյի ներկայությամբ: Շվեյցարիան ստանձնել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ միջնորդի դերը:


Հայ-թուրքական արձանագրություների ստորագրման արարողությանը մասնակցելու նպատակով Շվեյցարիայում են գտնվում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Բեռնար Քուշները, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ գլխավոր հանձնակատար Խավյեր Սոլանան, Սլովենիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորտհրդի նախարարների կոմիտեի նախագահ Սեմյուել Ժոբգարը: