12 հոկտեմբերի 2009 - 11:05 AMT
Օբաման շնորհավորել է ԱՄՆ պետքարտուղարին Արձանագրությունների ստորագրման գործընթացը «փրկելու» կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին Արձանագրությունների ստորագրման գործընթացը «փրկելու» կապակցությամբ: Ըստ պաշտոնական աղբյուրի, ԱՄՆ նախագահն երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի կողմնակից է եւ Արձանագրությունների ստորագրումը նրա համար «չափազանց կարեւոր քայլ է»:

Իր հերթին, Քլինթոնը, մեկնաբանելով Արձանագրությունների ստորագրման ձգձգումը, ինչը կապված էր Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հայտարարությունների հետ, որ պետք է արվեին ստորագրումից հետո, ասել է, որ շատ զարմացած է երկու երկրների ԱԳՆ ղեկավարների գործողություններով, քանի որ բանակցությունների այդքան ամիսներից հետո չափազանց կարեւոր էր, որ Արձանագրությունները ստորագրվեն:
«Արձանագրություններն արդեն իսկ խոսուն են առանց որեւէ հայտարարությունների»,-ասել է Հիլարի Քլինթոնը` ընդգծելով, որ մասնակցությունը գործընթացին շատ պատասխանատու բնույթ է կրում, գրում է www.hurryetdailynews.com-ը: