12 հոկտեմբերի 2009 - 11:06 AMT
ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի առաջնորդների ջանքերը եւ քաղաքական կամքը
ԵԱՀԿ-ում նախագահող Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեան, որը միաժամանակ գլխավորում է երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը` սատարել է Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ի նախաձեռնությունը Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելու վերաբերյալ:

«Ես ողջունում եմ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պատմական համաձայնությունը եւ սատարում եմ այն ջանքերին եւ քաղաքական կամքին, որոնք ցուցաբերեցին երկու երկրների առաջնորդները, որի նպատակն է` հաղթահարել տարաձայնությունները եւ անվտանգություն եւ կայունություն ապահովվել տարածաշրջանում: Դա բխում է մեր ընդհանուր շահերից», - հայտարարել է Պապանդրեան, հաղորդում է ԵԱՀԿ-ի մամլո ծառայությունը: