12 հոկտեմբերի 2009 - 16:28 AMT
Սաքսոֆոնահար Գերմանիայից եւ ակորդեոնիստ Իսպանիայից Երեւանում կկատարեն համաշխարհային դասական հատընտիր ստեղծագործությունները
Հոկտեմբերի 13-ին Կոմիտասի անվան կամերայիր երաժշտության տանը տեղի կունենա «Վերադարձի» երրորդ դասական երաժշտության փառատոնի չորորդ համերգը:
Համերգին կմասնակցեն հայտնի սաքսոֆոնահար Կորյուն Ասատրյանը (Գերմանիա) եւ աշխարհահռչակ ակորդեոնիստ, կոմպոզիտոր եւ դիրիժոր Էնրիկե Ուգարտեն (Իսպանիա): Համերգի ծրագրում ընդգրկվել են Միոյի, Պիազոլիի, Պիտոյի, Մոնթիի, Ռոդրիգոյի, Դինիկույի, Պլազայի, Ռավելի եւ Խաչատրյանի ստեղծագործությունները:
«Աշխատել Գերմանիայում` դա նշանակում է լինել երաժշտական ուղությունների զարգացման էպիկենտրոնում, մասնավորապես դասական երաժշտության», - ասել է Կորյուն Ասատրյանը:
Էնրիկե Ուգարտեն իր հերթին նշել է. «Ես կարծում եմ, որ յուրաքանչուր երաժշտի համար շատ կարեւոր է աշխատել Գերմանիայում: Այստեղի մթնոլորտն ինքնին տրամադրում է ստեղծագործելու»: Երաժիշտները նաեւ նշեցին, որ ուրախ են Հայաստանում ելույթ ունենալու հնարավորության համար:
Կորյուն Ասատրյանը` բազմաթիվ պարգեւների դափնեկիր եւ մի շարք միջազգային փառատոնների մասնակից է: Նա ծնվել է 1985թ., Երեւանում: 2002 թ-ին տեղափոխվել է Գերմանիա: Սովորել է Դեթմոլդե երաժշտական ակադեմիայում` Դանիել Գոթյեի ղեկավարության տակ: 2007 թ-ին ավարտել է Քյոլնի երաժշտական ակադեմիան:
Էնրիկե Ուգարտեն ծնվել է 1957թ., Իսպանիայում: Չորս տարեկանում սկսել է ակորդեոն նվագել, վեց տարեկանում գրել է իր առաջին երաժշտությունը, յոթում` կայացավ նրա առաջին համերգը: Սան-Սեբաստիան քաղաքի «Բարձրագույն կոնսերվատորիայի» շրջանավարտն է:
«Վերադարձի» դասական երաժշտության փառատոնը անց է կացնում «Արվեստների պատկերասրահ» Մշակութային հիմնադրամը` Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովհանու ներքո եւ VivaCell-MTS ընկերության ֆինանսական աջակցությամբ:
«Վերադարձի» Երրորդ դասական երաժշտության փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին: Փառատոնի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին: