12 հոկտեմբերի 2009 - 20:05 AMT
Oրերս «Ժառանգությունը», ամենայն հավանականությամբ, կբարձրացնի ՀՀ ղեկավարության հրաժարականի հարցը
«Հենց այն, որ Հայաստանի իշխանությունները միջազգային հանրությունից լուրջ երաշխիքներ չեն պահանջում, որ Թուրքիայի քաղաքականությունը հետագայում էլ անփոփոխ է լինելու, հանգեցրեց նրան, որ Ցյուրիխում թուրքական կողմը փորձեց խախտել իր պարտավորությունները, ինչի մասին «Ժառանգություն» կուսակցությունը բազմիցս նախազգուշացրել էր»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքով, Ցյուրիխում Արձանագրությունների ստորագրումը ցույց տվեց, որ հայ-թուրքական հարաբերությունների ճակատագիրը որոշում է ոչ Հայաստանը, ոչ էլ Թուրքիան, այլ միջազգային հանրությունը:

Նա նաեւ հաղորդել է, որ հոկտեմբերի 11-13 «Ժառանգություն» կուսակցության վարչությունը խորհրդաժողով կանցկացնի, որից հետո կուսակցությունը կհրապարակի իր դիրքորոշումը եւ հետագա քայլերը, կախված դասավորվող քաղաքական իրադրությունից, եւ «ամենայն հավանականությամբ, կբարձրացնի ՀՀ ղեկավարության հրաժարականի հարցը»: