13 հոկտեմբերի 2009 - 16:37 AMT
Ժնեւում` Միջխորհրդարանական միության վեհաժողովում ՌԴ պատվիրակությունը կհանդիպի հայ եւ թուրք գործընկերների հետ
Հոկտեմբերի 18-ին Ժնեւում տեղի կունենա Միջխորհրդարանական միության վեհաժողովի նիստը: Նիստի շրջանակներում ռուսական պատվիրակությունը կհանդիպի հայ եւ թուրք գործընկերների հետ: Կքննարկվեն Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների իրագործմանն առնչվող հարցեր: Այդ մասին Երեւանում «Նոր աշխարհաքաղաքական դասավորություն Արեւելքում` հայ-թուրքական մերձեցում, խնդիրներ եւ իրողություններ» թեմայով տեղի ունեցած Երեւան-Անկարա-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՌԴ Դաշնությունների Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահի տեղակալ Վասիլի Լիխաչովը: