13 հոկտեմբերի 2009 - 17:26 AMT
Հայոց ցեղասպանության հարյուրամյակին Ծիծեռնակաբերդի մոտ կկազմակերպվի թանգարան բաց երկնքի տակ
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակության հետ հանդիպմանը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) գրականության, արվեստի եւ պատմության ինստիտուտների հետ համատեղ իրականացվող ծրագրերը:

Սփյուռքի նապարարը նաեւ հաղորդել է, որը Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նախարարությունը ծրագրում է Ծիծեռնակաբերդի մոտ կազմակերպել թանգարան բաց երկնքի տակ, որտեղ կներկայացվեն Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների մանրակերտերը:

Պատվիրակության ղեկավար, Իռլանդիայի ու Մեծ Բրիտանիայի հայկական համայնքների բաժնի ղեկավար, բարերարի ծոռ Մարտին Եսայանը հանդիպման ընթացքում նշել է, որ Նախարարության գործունեությունը նպաստում է Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդմանը: