13 հոկտեմբերի 2009 - 18:26 AMT
Երեւանում անդրսահմանային կրթության վերաբերյալ միջազգային համաժողով է ընթանում
Հոկտեմբերի 13-14 Երեւանում` Մոսկվայի Տանը Ժամանակակից Հումանիտար Ակադեմիան (ք.Մոսկվա) Ռուս-Հայկական Ժամանակակից Հումանիտար Ինստիտուտը ՌԴ Կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ «Անդրսահմանային կրթություն` գլոբալ հնարավորություններն ու տարածաշրջանային ասպեկտները» Միջազգային գիտագործնական համաժողով են անցկացնում:
Երկօրյա համաժողովի նպատակն է` հայտարարել Ժամանակակից Հումանիտար Ակադեմիայի հնարավորությունների մասին եւ ցույց տալ անդրսահմանային կրթության բոլոր այն նոր սահմանները, որոնք ուսանողների առջեւ բացում են Ակադեմիայի տեխնոլոգիաները:
«Մենք մտադիր ենք որոշակի երկխոսություն սկսել Հայաստանի բուհերի, ինչպես նաեւ կրթական ոլորտի իշխանության մարմինների հետ»,- հայտնել է Ժամանակակից Հումանիտար Ակադեմիայի միջազգային համագործակցության բաժնի տնօրեն Դմիտրի Ներսեսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին:
Նա նաեւ նշել է, որ հետագայում ծրագրվում է նման համաժողովներ անցկացնել ոչ միայն Հայաստանում, այլեւ ԱՊՀ այլ երկրներում: