13 հոկտեմբերի 2009 - 19:47 AMT
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականն այսօր մեկնարկում է մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականն այսօր մեկնարկում է պատմության մեջ առաջին մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, որն անցնելու է Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում հոկտեմբերի 11-18-ը: Հայաստանի հավաքականը կներկայացնեն 9 ծանրամարտիկներ յոթ քաշային կարգում:

Հոկտեմբերի 13-ին տղամարդկանց մրցաշարի շրջանակներում տեղի կունենան մրցումներ միջեւ 56 կգ քաշային կարգում, որտեղ Հայաստանը կներկայացնի Սմբատ Մարգարյանը:

Հայաստանի հավաքականի կազմը`

Սմբատ Մարգարյան-մինչեւ 56 կգ ք/կ
Վանիկ Ավետիսյան-մինչեւ 62 կգ ք/կ
Դավիթ Մուրադյան-մինչեւ 69 կգ ք/կ
Աղասի Աղասյան-մինչեւ 77 կգ ք/կ
Արաիկ Միրզոյան-մինչեւ 77 կգ ք/կ
Արամ Անդրիկյան-մինչեւ 85 կգ ք/կ
Աղվան Մելիքյան-մինչեւ 85 կգ ք/կ
Վարդան Դավթյան-մինչեւ 56 կգ ք/կ
Ռուբեն Ալեքսանյան-+105 կգ ք/կ: