14 հոկտեմբերի 2009 - 11:48 AMT
Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, հայտարարել է Ալեքսանդրիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը
«1915թ. Օսմանյան կասյրությունում շուրջ 1,5 մլն հայ է սպանվել, եւ դա Ցեղասպանություն էր»,-հայտարարել է Ալեքսանդրիայում Հայ կաթոլիկ եկղեցու արքեպիսկոպոս Գրիգոր-Օկոսդինոս Կուսսան Հռոմում կայացած Աֆրիկայի եպիսկոպոսների սինոդում: Նրա խոսքերով, սպանությունների արդյունքում հայերը Թուրքիայից սփռվեցին ողջ աշխարհով մեկ: «Հայոց պետության եւ հայ` կաթոլիկ, առաքելական եւ ավետարանչական եկեղեցիների առաջնորդները պահանջում են, որ Թուրքիան հրապարակավ ներողություն խնդրի: Մենք նաեւ պահանջում ենք, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, փոխհատուցում վճարի զոհերի սերունդներին եւ դառնա հայերի քաղաքացիական, քաղաքական եւ կրոնական իրավունքների երաշխավորը»,-ասել է Կուսսան:

Ինչ վերաբերում է Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին ստորագրված Արձանագրություններին հայ-թուրքական հարաբերությունների մասին, պրելատը նշել է, որ դա սկիզբն է երկու երկրների հաշտեցման ճանապարհին, հաղորդում է Վատիկանի մամլո ծառայությունը: