14 հոկտեմբերի 2009 - 18:52 AMT
Հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումը մերձեցրեց Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին
Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը ենթադրող Արձանագրությունների ստորագրումը Ռուսաստանի եւ ԱՄՆ գործողությունների համակարգման լավ օրինակ էր: Այդ մասին ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպմանը հայտնել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

«Մենք մասնակցեցինք թուրքական ու հայկական կողմերի միջեւ փոխըմբռնման հասնելու բարդ գործին Արձանագրությունների ստորագրմամբ եւ դիվանագիտական հարաբերությունների վերսկսմամբ: Բայց դա հաջողվեց ի կատար ածել»,- նշել է Մեդվեդեւը, հաղորդում է «Վեստի»-ն: