14 հոկտեմբերի 2009 - 20:30 AMT
Երեւանում ելույթ կունենան հայտնի երաժիշտներ Նատալյա Գուտմանը եւ Սվյատոսլավ Մորոզովը
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ Երրորդ Միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում կներկայացնեն համերգ, որը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում:

Հայտնի երաժիշտների Նատալյա Գուտմանի (թավջութակ) եւ նրա որդու Սվյատոսլավ Մորոզովի (ջութակ) կատարմամբ կհնչեն Շոստակովիչի թավջութակի թիվ 1 կոնցերտը եւ Բրամսի կրկնակի կոնցերտը ջութակի եւ թավջութակի համար:

Համերգը կանցնի ՀՊՖՆ-ի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Նատալյա Գուտմանը կրթությունը ստացել է իր պապիկ Անիսիմա Բեռլինի մոտ` պրոֆեսոր Գալինա Կոզոլուպովայի ղեկավարության տակ:

Սվյատոսլավ Մորոզը ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան: Նրա ուսուցիչներ Օլեգ Կագանը: Մորոզը Չայկովսկու անվան դաշնամուրային տրիոյի անդամ է: