14 հոկտեմբերի 2009 - 23:54 AMT
Հայաստանի ու Թուրքիայի նախագահները ժամանել են Աթաթուրքի անվան մարզադաշտ
Բուրսայում ավարտվել է Հայաստանի ու Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլահ Գյուլի առանձնազրույցը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակից Դավիթ Հակոբյանը Բուրսայից, նախագահներն արդեն ժամանել են Աթաթուրքի անվան մարզադաշտ, որտեղ տեղի կունենա Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղը: