16 հոկտեմբերի 2009 - 11:30 AMT
Արթուր Աբրահամ. Նման մակարդակի մենամարտերում չի կարելի թերագնահատել մրցակցին
IBF վարկածքով միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հանդիպել է իր մերձակա մրցակից , աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, ամերիկացի Ջերմեյն Թեյլորին մամլո ասուլիսում, որը նվիրված էր հոկտեմբերի 17-ին կայանալիք մենամարտին:
«Այս մրցաշարում բոլոր բռնցքամարտիկները կարող են հավակնել հաղթանակի: Նման մակարդակի մենամարտերում չի կարելի թերագնահատել մրցակցին: Դա նշանակում է դեռ ռինգ դուրս գալուց առաջ կատարել առաջին սխալը,-ասել է Աբրահամը,-ես ցանկանում եմ ճանաչված լինել նաեւ ԱՄՆ-ում եւ այս մրցաշարը կարող է օգնել ինձ: Ես տեղափոխվել եմ գերմիջին քաշ եւ ինձ հիանալի եմ զգում: Ես լի եմ ուժով եւ վստահությամբ: Բոլոր վեց մասնակիցները շատ ուժեղ են: Չի կարելի մեկին ֆավորիտ համարել, իսկ մյուսին` աուտսայդեր: Մեզանից յուրաքանչյուրն արժանի է լավագույնը դառնալ»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ Աբրահամ-Թեյլոր մենամարտով կմեկնարի «Super Six World Classic» մրցաշարը, որի կազմակերպիչը Showtime ընկերությունն է: